Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Ժողովրդավարության բաստիոնում» այլ կերպ լինել չէր կարող

«Ժողովրդավարության բաստիոնում» այլ կերպ լինել չէր կարող
30.04.2025 | 18:03

Այն, որ տեսախցիկների առջև Նոր Նորքի թաղապետարանում ծեծում են քաղաքապետարանի թերությունները, մեղմ ասած, բացահայտող Արթուր Չախոյանին, սակայն ոստիկանությունը բերման է ենթարկում հենց նրան, դա բնական է: Քանի որ «ժողովրդավարության բաստիոնում» այլ կերպ լինել չէր կարող: Չնայած ՆԳՆ-ն հետո ասում է, թե նրան հրավիրել են հաղորդում վերցնելու համար, բայց դա ևս նույն կինոյից է. խուլիգաններին բերման ենթարկելու փոխարեն՝ տուժողին են «հրավիրում»:

Ես, սակայն, ձեր ուշադրությունն եմ հրավիրում մեկ այլ հանգամանքի վրա: Հիշում եք, չէ՞, որ ժամանակին Նիկոլն ասում էր, թե 2018-ից այս կողմ «պադեզդում» մարդկանց չեն ծեծում: Իսկապես, ի՞նչ կարիք կա ծեծելու համար մարդուն հետևելու ու նրան «պադեզդում» բռնացնելու, եթե կարելի է նույնն անել հենց սեփական աշխատավայրում: Կարծում եմ, որ դա «ժողովրդավարական» լուրջ առաջընթաց է:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 2701

Մեկնաբանություններ